Գործունեությունը
Ընդհանուր բնութագիր

«Վալլեքս Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իրականացնում է երկրաբանահետախուզական աշխատանքներ, պինդ օգտակար հանածոների հանքավայրերի մշակում, երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում ստացած տվյալների ամփոփում և հաշվետվությունների կազմում:


Ընկերությունում աշխատում են երկրաբանության, լեռնային ճարտարագիտության, հանքարդյունաբերական և երկրաբանահետախուզական բնագավառների բարձրակարգ մասնագետներ, որոնց մի մասը նաև գիտամանկավարժական գործունեություն են իրականացնում տարբեր գիտական և կրթական հաստատություններում:


Ընկերության գիտահետազոտական լաբորատորիաները հագեցած են ժամանակակից տեխնիկայով: Ընկերությունն ունի իր բազմաբնույթ գործունեության լիարժեք իրականացման համար անհրաժեշտ բոլոր տեխնիկական ռեսուրսները` էքսկավատորներ, բուլդոզերներ, թրթուրային բարձիչներ, հանքաքարերի բարձիչներ, մարտկոցային էլեկտրաքարշեր, վագոններ, պերֆորատորներ, ռելսեր, տնակներ (անիվային և ոչ անիվային հիմքով), էլեկտրաենթակայաններ, մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կոմպրեսորներ և այլ անհրաժեշտ տեխնիկա:


«Վալլեքս Մայնինգ» ՍՊԸ գործադիր տնօրենն է Ֆելիքս Լազարյանը:

 

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC