
|
Ֆելիքս Լազարյան
Ֆելիքս Սարգսի Լազարյանը ծնվել է 1950թ. ՀԽՍՀ-ի Կրասնոսելսկի շրջանում: 1973թ. ավարտել է ԵրՊԻ Լեռնամետալուրգիական ֆակուլտետը: 1987թ. պաշտպանել է «Բարձր լեռնային բացահանքերի մշակման ժամանակ բացման եղանակների կատարելագործումը և բեռնահոսքերի տեղաբաշխումը» թեմայով թեկնածուական ատենախոսություն: Տեխնիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Հրատարակել է 50-ից ավելի գիտական աշխատություններ:
|
| |
2004թ.-ից աշխատում է «Վալլեքս Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործադիր տնօրեն:
1998-2004թթ. ՌԴ Մոսկվա քաղաք, «ՌՈՒՍԱՐ» (RUSAR) ֆիրմայի փոխտնօրեն:
1996-1998թթ. ՌԴ Մոսկվա քաղաք, «ՌՈՒՍԱՐ» (RUSAR) ֆիրմայի կոմերցիոն տնօրեն:
1994-1996թթ. ՀՀ Կառավարությանն առընթեր Պաշարների պետական հանձնաժողովի անդամ:
1973-1994թթ. ԵրՊԻ լեռնային գործի ամբիոնի լաբորատորիայի վարիչ, նույն ամբիոնի դոցենտ:
|
«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80